Կայքի մասին

 

       Ողջունում եմ Ձեզ հարգելի կոլեկցիոներներ:

      Մի փոքրիկ պատմություն իմ և իմ հոբբիի մասին: Հետաքրքրությունը մաշտաբային մոդելների նկատմամբ ինձ մոտ առաջացել է դեռ մանուկ հասակից, երբ հայրս ինձ նվիրեց մի նարնջագույն ավտոմեքենա՝  Москвич Иж 2125 Комби А12:

 

Դա 1/43 մաշտաբի մոդել էր: Այդ ժամանակ ես 5 տարեկան էի, և այդտեղից էլ սկիզբ առավ իմ հետաքրքրությունը մեքենաների մաշտաբային մոդելների նկատմամբ: Հայրս, տեսնելով իմ ուրախությունը և ոգևորությունը, բոլոր հնարավոր առիթներին ինձ ուրախացնում էր՝ մեքենաների մոդելներ նվիրելով: երբ հայրս մեկնում էր գործուղման, վերադարնալիս ինձ մեծ տոն էր սպասվում՝ այդ օրերին հավաքածուն ավելանում էր առնվազն 3-4 մոդելներով:

 Հիշում եմ այդ տարիների ընդացքում արդեն հավաքվել էր 36 հատ մոդել, սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նրանց քանակությունն այդպես ել չավելացավ, այլ հակառակը՝ տարիների ընթացքւմ երեխաների հետ խաղալուց կոտրվեցին, իսկ մի քանիսն ել նվիրեցի բարեկամների երեխաներին: Ցավոք այդ 36 մոդելներից այսօր ոչինչ չի մնացել:   Երբեք հետաքրքրությունս չի մարել մաշտաբային մոդելների նկատմամբ, և նույնիսկ 12-13 տարեկանում փորձում եի վերանորոգել կոտրված մոդելները՝  զրոյից պատրաստում կորած դետալները որից հետո ել ներկում էի, ու կարծես թե վատ չէր ստացվում: Մոդելների հետ աշխատելուց մինչև օրս ել մեծ բավականություն եմ ստանում: Իմ ձեռքի աշխատանքներից է  օրինակ BMW 3-Series e36 M sedan : Ավելի ճիշտ սա իմ առաջին աշխատանքն է արդեն հասուն հասակում:

     Ինչ"ու ընտրեցի հենց 1/43 մասշտաբի մոդելները.  Առաջին հերթին ինձ այս մաշտաբում գրավեց հենց մոդելի չափսը, որը տեղավորվում է ձեռքի ափի մեջ և, ամենակարևորը, այս մաշտաբի մոդելների վրա առանց խոշորացույցի նկատելի են փոքր դետալները, էմբլեմաները և նույնիսկ ցանցերը: Երկրորդն պատճառն այն է, որ արտադրվող մոդելների տեսականին ամենամեծն է հենց այս մաշտաբի մոդելների մեջ: Կարծում եմ սա  այն օպտիմալ չափսն է, որը պահելու և խնամելու համար մեծ տարածք չի պահանջում: Նախասիրությունս վերածնվեց 2006 թվականին, երբ Վերնիսաժում պատահաբար  հանդիպեցի մեքենաների մասշտաբային մոդելների վաճառքի: Այդ օրը ես գնեցի  2 մոդել՝ Mitsubishi Lancer EVO VIII 2003 white IXO և Subaru Impreza WRX STI 2003 blue IXO : Այս մոդելները դարձան իմ հոբբիի վերածնման սկիզբը:

         Իսկ այժմ երկու խոսք մեր կայքի մասին:

     Կարծում եմ, որ մենք՝  կոլեկցիոներներս, մինչև նոր մոդելի գնումը փորձում ենք որոշակի ինֆորմացիա հավաքել մեզ հետաքրքրող մոդելի մասին՝ նկարների միջոցով, ֆորումներում կարծիքներ կարդալով, որից հետո նոր միայն որոշում ենք արժի արդյոք գնել, թե ոչ:  Ինձ համար շատ կարևոր է մոդելի մաշտաբի ճշտությունը և մոդելի համաչափությունը: Ցավոք մոդելների մաշտաբի ճշտության մասին ցանցում գրեթե ինֆորմացիա գոյություն չունի՝ համենայն դեպս ինձ  չի հաջողվել գտել: Այդ պատճառով ել որոշեցի ստեղծել մի կայք, որտեղ ներկայացված կլինի մոդելների իմ ողջ հավաքածուն իր ճշգրիտ չափերով եվ նկարագրությամբ, որպեսզի այցելուները կարողանան ստանալ մաքսիմալ ինֆորմացիա տվյալ մոդելի մասին:

 

Հարգանքներով՝ 

Արամ Բալասանյան   

 

Print

^